Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի նախագծին: Հավանություն ստացան նույն օրենսդրական փաթեթում ընդգրկված մի շարք օրենքներում և օրենսգրքերում, այդ թվում՝ Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, Սահմանադրական դատարանի մասին, Հեռուստատեսության և ռադիոյի մասին, Տեղական ինքնակառավարման մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին, Կուսակցությունների մասին օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Փաթեթը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: